Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2389-ով՝ կազմելով 29406։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2206 էր։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 157 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2234։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 143 դեպք էր արձանագրվել։
Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 10457։ Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 9625։
Մարտի 27-ից ապրիլի 3-ը երկրում գործելու են խիստ սահմանափակումներ․ քաղաքներ մուտք գործել թույլատրվելու է միայն տեղի բնակիչներին, կարգը խախատողները՝ կտուգանվեն, փակվելու են այգիները, զվարճանքի վայրերը, արգելվելու է ցանկացած տեսակի հավաք և այլն։