Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով հուլիսի 11-12-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Պակիստան։
Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման ուղղված հարցեր։ Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրում։