Սիրիայի Արաբական հանրապետության Արտաքին գործերի նախարարության անունից երկու նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Նամակում նշված է, որ Թուրքիան և նրա հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչները մարտի 27-ին դադարեցրել են Սիրիայի Հասակա քաղաքի ջրամատակարարումը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է. «Թուրքական օկուպացիոն ուժերը և նրանց շահերը պաշտպանող ահաբեկիչները շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը քաղաքացիական բնակչության դեմ ՝ Հասակա քաղաքում և Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերում։ Այդ տարածքում թուրքական ռեժիմը կրկին դադարեցրել է խմելու ջրի մատակարարումը»:
Այնուհետև նշվում է, որ արդեն երրորդ օրն է, ինչ ջուր չի մատակարարվում բնակավայրերին, միակ ջրավազանը՝ Ալուկը, գտնվում է թուրքական զորքերի ձեռքում: Քաղաքում և նրա շրջակայքում ապրում է ավելի քան 600 հազար մարդ, որոնց հիմնական մասը ծերեր են, կանայք և երեխաներ: