Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում:
Ինչպես հայտնում են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցերը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայի զարգացումներին, Սիրիայում տիրող իրավիճակին և տարածաշրջանային այլ հարցերին: