Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի գաղտնի գործարքի մասին լուրերը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով դեսպան Սոբհանիի խոսքերը։
Վերջինս ընդգծել է, որ լուրը տարածվել է անվստահելի լրատվամիջոցների կողմից, որոնք նախկինում կեղծ տեղեկություններ և չարամիտ վերլուծություններ են տարածել Իրանի Իսլամական Հանրապետության մասին:Դեսպան Մեհդի Սոբհանիի գնահատմամբ՝ նման հրապարակումների նպատակն է ազդել Իրանի և Հարավային Կովկասի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա։
Նա նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը։