Թուրքական «Baykar» ավիաշինական ընկերության կողմից Կիևի մերձակայքում կառուցվող «Bayraktar» ԱԹՍ-ների գործարանը կգործարկվի միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վիկտոր Բոդնարը
«Մենք աշխատում ենք Baykar Makina-ի հետ տարբեր ոլորտներում, ներառյալ գործարանի կառուցման հարցում, այս առումով առաջընթացը նկատելի է անզեն աչքով», – ասել է դիվանագետը։
Ըստ Բոդնարի՝ Ուկրաինան համագործակցում է նաև Turkish Aerospace Industries (TAI) կազմակերպության հետ։Ավելի վաղ «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել էր, որ նման գործարանի կառուցման համար կպահանջվի մոտ մեկ տարի։