Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Համաձայն հայտարարության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- ասված է հայտարարության մեջ: