Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել Ռուբինյան-Քըլըչ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հուլիսի 30-ին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հինգերորդ հանդիպումն ունեցան երկու երկրների սահմանին գտնվող Ալիջան-Մարգարա անցակետում։
Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ավելին, նրանք պայմանավորվել են գնահատել տեխնիկական պահանջները, որոնք թույլ կտան Աքյակա/Ախուրիկ երկաթուղային սահմանային կետի գործարկումը տարածաշրջանային զարգացումներին համահունչ, ինչպես նաև պարզեցնել փոխադարձ վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:
Ի վերջո, նրանք կրկին ընդգծեցել են իրենց պայմանավորվածություն՝ շարունակելու կարգավորման գործընթացը առանց որևէ նախապայմանի՝ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»։