Գերմանիան ստիպված կլինի վերանայել իր զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ Էրդողանը կարող է սկսել զենք մատակարարել «ահաբեկչական կազմակերպություններին, որոնք պայքարում են Իսրայելի դեմ»։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարկուս Ֆաբերը։
Նրա խոսքով, Անկարայի և Թել Ավիվի միջև ուղղակի ռազմական հակամարտությունը քիչ հավանական է, սակայն միջնորդավորված առճակատումը շատ իրական է։
«Եթե Էրդողանը սկսի զենք մատակարարել ահաբեկչական խմբավորումներին, դա պետք է ազդի Թուրքիայի հետ մեր ռազմական համագործակցության վրա։ Գերմանիան ստիպված կլինի վերանայել իր զենքի արտահանումը Թուրքիա, որպեսզի կանխի Գերմանիայի կողմից մատակարարվող սպառազինության համակարգերը ահաբեկչական խմբավորումների ձեռքում հայտնվելը»,- ասել է Ֆաբերը։