Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտարարել է, որ ինքն է համակարգել կալանավորների լայնածավալ փոխանակումը, որում ներգրավված են միանգամից հինգ պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև պատրաստվում է մեծամասշտաբ գերիների փոխանակում։
«Փոխանակումը տեղի կունենա այսօր՝ մեր կառույցի համակարգմամբ։ Այս գործողության ընթացքում հիմնական միջնորդական դերակատարությունն իր վրա էր վերցրել Թուրքիայի հետախուզությունը», – նշված է MIT-ի հայտարարության մեջ։
Նշենք,որ գործողությունը ներառում էր ընդհանուր առմամբ 26 անձանց փոխադարձ փոխանակում, որոնք գտնվում էին Անկարայի 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում։
Գործողության շրջանակում փոխանակվել են՝ ընդհանուր 7 ինքնաթիռներով Թուրքիա տեղափոխված անձինք՝ 2-ական ԱՄՆ-ից և 1-ական Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։ 10 պատանդ է տեղափոխվել Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը ՝ ԱՄՆ։
Ըստ ԶԼՄ-ների՝ սա իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն է Սառը պատերազմի ավարտից ի վեր:
Ըստ թուրքական կողմի՝ Ռուսաստան կվերադառնա 2019-ին Բեռլինում նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար գերմանական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովը։
Նշենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ լրագրող Ալսու Կուրմաշևան, քաղաքական գործիչ Կարա-Մուրզան փոխանակվողների թվում են: