Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ։ Ավելի վաղ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը ն կիսով չափ իջեցրել էր դրոշը՝ ի հարգանք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեյի։
«Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ ահաբեկիչ Հանիեի մահը, թող վերադառնան Թուրքիա և այնտեղ սգան Էրդողանի հետ, ով աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը և նրանց վայրագություններին», – գրել է Իսրայել Կացը X միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրողանը խստորեն դատապարտել էր «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը և խոստացել Թուրքիայի հետագա աջակցությունը Գազայի հատվածին։
X սոցցանցում նա գրել էր, որ Հանիեի սպանության նպատակն է խարխլել Գազայի «դիմադրությունը և պաղեստինցիների արդար պայքարը»։