Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը կիսով չափ իջեցրել է դրոշը՝ ի պատիվ օրեր առաջ սպանված ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի: Այս քայլին արձագանքել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը:
«Առաջարկում ենք Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներին ամբողջությամբ իջեցնել դրոշը և տուն վերադառնալ:
Ամո՛թ»,- X-ում գրել է Բեն-Գվիրը:
Նշենք նաև, որ Թուրքիայում օգոստոսի 2-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի: