Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ:
Հայտարարության համաձայն՝ սպանությունը նախագծվել և իրականացվել է «Սիոնիստական ռեժիմի կողմից՝ ԱՄՆ-ի հանցավոր կառավարության աջակցությամբ»։
«Հիմնվելով մինչ այժմ իրականացված հետաքննությունների վրա, այս ահաբեկչական գործողությունն իրականացվել է մոտ 7 կգ մարտագլխիկով կարճ հեռահարության արկի արձակմամբ,որն ուղեկցվել է ուժեղ պայթյունով։Դա տեղի է ունեցել է հյուրերի նստավայրի տարածքից դուրս»,- ասված է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ը վերահաստատել է, որ Հանիյեի սպանության համար Իսրայելը ժամանակին և տեղում վճռականորեն պատասխան կստանա: