ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Ներքին Հանդում ԵՄ դիտորդների պարեկության իրականացմանը:
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպանը: