«Telegram»-ի հասանելիությունը Թուրքիայում կարող է արգելափակվել։ Թուրքիայի համապատասխան պետական մարմինները «Telegram»-ից պահանջել են տեղեկություններ տրամադրել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, մանկական պորնոգրաֆիան, երեխաների նկատմամբ բռնությունը խրախուսող, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեսանյութեր հրապարակող ալիքների ադմինիստրատորների վերաբերյալ։
Թուրքիայի տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհուրդն ավելի քան 1000 նախազգուշացում է ուղարկել «Telegram»-ի գլխամասային գրասենյակ՝ պահանջելով փակել անօրինական գործունեության համար օգտագործվող ալիքները, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Հիշեցնենք, որ Թուրքիան ունի մոտ 8 միլիոն Telegram-ի օգտատեր։
Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին, Թուրքիայում արգելափակվել էր մուտքը «Instagram» ՝ գործող օրենսդրությունը խախտելու համար։ Հասանելիությունը վերականգնվել է օգոստոսի 10-ի երեկոյան այն բանից հետո, երբ «Instagram»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական իշխանությունների պահանջները կատարելու վերաբերյալ։