Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, թե Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական հատվածներում պայթյունի ձայներ են լսվել:
Հաղորդվում է, որ կարճ ժամանակ անց ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀԱՄԱՍ-ի խոսնակը հայտնել է, որ խմբավորումը երկու M90 դասի հրթիռներով ռմբակոծել է Թել Ավիվը և նրա շրջակայքը:
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռը նկատվել է Գազայի շրջակայքով անցնելիս և ընկել է օվկիանոսը: Տարածքում ահազանգեր չեն հնչել։