Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը:
Դեսպանի խոսքով՝ հայ և ռուս եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։
«Չնայած այն հանգամանքին, որ Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը հանվել է Հայաստանի պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից, մենք միշտ հիշելու և մեծարելու ենք հերոսներին, և այսօրվա միջոցառումը պերճախոս վկայություն է, որ նրանք միշտ կմնան մեր ժողովուրդների սրտերում»,- վստահեցրել է Կոպիրկինը։