Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ Բայրամովն Անկարա է մեկնելու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հրավերով:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, Ադրբեջան-Հայաստան խաղաղության և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացները։ Անդրադարձ են կատարվելու նաև Իսրայելին և Պաղեստինին՝ ներառյալ մերձավոր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։