Թուրքական ԶԼՄ-ներ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

2571

Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի հեղինակը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն է:

Հրապարակումներում նշվել է, որ բանաձևում առկա ձևակերպմամբ, Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչումը և ոգեկոչումը համարում է ԱՄՆ-ի քաղաքականության մի մաս:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբի տարածած հաղորդագրության վերոնշյալ բանաձևը առայժմ հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովի կողմից և ուղարկել պալատի քննարկմանն ու քվեարկությանը: