Չնայած, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց «F-35» կործանիչների ծրագրից, այնուամենայնիվ Անկարան հույս ունի վերադառնալ այդ ծրագիր։ Այդ մասին պնդում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» լրատվամիջոցը։ Ըստ թերթի՝ Անկարան ցանկանում է գերակայություն ստանալ Հունաստանի օդուժի նկատմամբ Միջերկրական ծովի ավազանում։
F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու վերաբերյալ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է չակտիվացնել Ռուսաստանից նախկինում գնված С-400 ՀՕՊ համակարգերը։
Նշվում է, որ որ Ռուսաստանից 2,5 միլիարդ դոլարով գնված համալիրները դեռ պահվում են Թուրքիայի պահեստներում։ Անկարայում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը չի հերքել այս տեղեկությունը։
«Այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է, նրանք քաջատեղյակ են F-35-ի գնման պահանջներին»,- նշել է նա։