Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը գարնան սեզոնին տվյալ տարածաշրջանի եղանակային պայմանները, մառախուղի թանձր ու խիտ զանգվածի հանկարծակի հայտնվելն ու վերև բարձրանալը ու լեռանն ուղղաթիռի բախումն է եղել: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԶՈւ ԳՇ-ը:
Ըստ հայտարարության՝ ուղղաթիռը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, պահվել են բոլոր պրոտոկոլները:
Դիվերսիայի տարբերակը ևս բացառվել է: