Ազգայնական ուղղվածության Թուրքիայի երիտասարդական միության (TGB) անդամները ծովափնյա Իզմիր քաղաքում հարձակվել են ամերիկյան «USS Wasp» ավիակրի զինվորներից մեկի վրա, նրա գլխին հագցնելով պարկ։
Տեսանյութում երևում է թե ինչպես մի խումբ մոլեռանդ ազգայնական թուրքեր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսաֆա Աթաթուրքի նկարը ձեռքներին հարվածում են ամերիկացի զինվորին։
«Մենք խաղաղություն չենք տա ամերիկացի զինվորներին, ովքեր պաշտպանում են Իսրայելը և սպանում են թուրք զինվորների և հազարավոր պաղեստինցիների: Ամեն անգամ, երբ դուք ոտք դնեք այս հողերի վրա, մենք ձեզ կողջունենք այնպես, ինչին, որ արժանի եք: Դուք տեղ չունեք այստեղ: Չքվեք այստեղից։ Ամերիկացի զինվորները, որոնց ձեռքերը թաթախված արյան մեջ տեղ չունեն այստեղ»,- ասվում է կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ։
Դեպքին միջամտել են իրավապահ մարմինները, ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, արդեն կան ձերբակալվածներ։
Թեմայի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի իշխանություններին՝ օպերատիվ կերպով տեղի ունեցածին արձագանքելու համար։