Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դաշինք կազմեն Իսրայելի կողմից «ծավալվող էքսպանսիոնիզմի սպառնալիքի» դեմ, հայտնում է Reuters-ը։
Այսպես նա մեկնաբանել է իսրայելական զորքերի կողմից ամերիկաբնակ թուրք կնոջ սպանությունը, ով ուրբաթ օրը մասնակցել էր Հորդանան գետի արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման դեմ բողոքի ցույցին։
«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, իսրայելական ավազակապետությունը և իսրայելական պետական ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է», – ասել էր Էրդողանը Ստամբուլի մերձակայքում գտնվող իսլամական դպրոցների ասոցիացիայի համար կազմակերպված միջոցառման ժամանակ:
Էրդողանի խոսքերին արձագանքել էր Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացի X-ի պաշտոնական էջում կատարված հրապարակմամբ։
«Էրդողանը շարունակում է ատելության և բռնության կրակի մեջ նետել թուրք ժողովրդին ՝ հանուն ՀԱՄԱՍ-ի իր ընկերների», –X-ի իր էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարարը: Վերջինս նաև ընդգծել է, որ Էրդողաի մեղադրանքները ուղղված Իսրայելին, ապակայունացնում են տարածաշրջանը։
Ըստ Կացի՝ Իսրայելը միայն պաշտպանում է սեփական քաղաքացիներին Էրդողանի կողմից ղեկավորվող ՀԱՄԱՍ-ի հարձակումիցներից: