Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Պատժամիջոցները սահմանվում են Կիպրոսի ջրային տարածքներում և տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի որոնողական, հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ
«Թեկնածու երկրներ (ԵՄ անդամագրության համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան և Ալբանիան, ԵՄ տնտեսական գոտում գտնվող Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են ԵՄ որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը։ ԵՄ-ն ողջունում է դա», – նշում է Բորելը։
Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ի կողմից հաստատված մեխանիզմը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են հորատման գործունեության համար՝ կապված ածխածնային պաշարների հետախուզման հետ, ինչը Կիպրոսի կողմից թույլ չի տրվել իր բացառիկ տնտեսական գոտում: Դրանից բացի, պատժամիջոցները կարող են տարածվել ֆիզիկական անձանց եւ ընկերությունների վրա, որոնք Թուրքիայի այդ գործունեությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: