ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատել է Նյու Յորքում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման լուրը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։
«Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։