Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Քննարկումները շարունակվել ենշուրջ մեկուկես ժամ՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։
ՀՀ արտգործնախարարությունը կադրեր է հրապարակել հանդիպումից։
Սա Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումն է ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:
Վերջին անգամ դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։