Հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական ղեկավար Իսմաիլ Հանիեի սպանությանն Իրանի խոստացված պատասխան գործողությունը հետաձգվեց Արևմուտքի հետ միջնորդավորված կուլիսային բանակցությունների արդյունքում։
Իրանը հրաժարվեց ռազմական պատասխանից՝ արևմտյան առանցքային դերակատարների կողմից Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման խոստման դիմաց։
Հրադարի վերաբերյալ Կատարի և Եգիպտոսի միջնորդությունը հերթական անգամ ձախողվեց Իսրայելի ծայրահեղական կառավարության առավելապաշտական ռազմավարության պատճառով։
Իսրայելը ոչ միայն չգնաց ռազմական գործողությունների դադարեցման, այլև ընդլայնեց դրանց արեալը՝ ընդգրկելով նաև Լիբանանի տարածքը և թիրախավորելով «Հիզբալլահ» շիայական կազմակերպության դիրքերն այդ երկրի ամբողջ տարածքում։ Գագաթնակետը սեպտեմբերի 28-ին Բեյրութում «Հիզբալլահի» կենտրոնակայանի դեմ իրականացված հրթիռային հարվածն էր, որի հետևանքով սպանվեցին կառույցի առաջնորդ Հասան Նասրալլահը, «Հիզբալլահի» և ԻՀՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հոկտեմբերի 1-ին Իրանը մասշտանբային հրթիռային երկալիք հարձակում իրականացրեց Իսրայելի դեմ։
Իսրայելը խոստանում է անհետաձգելի աննախադեպ պատասխան ամբող) տարածաշրջանի մասշտաբով:
Այդ գործողության ծավալից, թիրախներից և ԱՄՆ-ի միջամտության ձևաչափից է կախված տարածաշրջանի ապագան:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ՝ Արմեն Պետրոսյան