Իսրայելի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել է նրա մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Իսրայելի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նախօրեին Անտոնիո Գուտերեշը Իսրայելի դեմ Իրանի հարձակման ֆոնին հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման դատապարտմամբ և հրադադարի կոչ է արել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշկելոն շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
Իսրայելական կողմն իր հերթին հայտարարել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: