Իսրայելում կորոնավիրուսից 33 մարդ է մահացել

588

Ապրիլի 2-ի դրությամբ Իսրայելում 6211 վարակակիր կա։ Նրանցից 107-ի վիճակը ծայրահեղ ծանր։ 1 օրվա ընթացքում 620 նոր դեպք, 33 մարդ մահացել է․ տարիքային շեմը՝ 49-98։ Կորոնավիրուսից լիովին ապաքինվել է 289 մարդ։

Վարակակիրների թվում են Իսրայելի առողջապահության նախարար 71-ամյա Յակով Լիցմանը և նրա կինը, ովքեր ուլտրա-ուղղափառ համայնքի ներկայացուցիչներ են։ Կարանտինում են նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոխավին։

Իսրայելական ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը չեղարկել է ապրիլին նախատեսված բոլոր չվերթները՝ բացառությամբ հատուկ թռիչքների։ Ընկերության 6000 աշխատակիցներից ներկայում աշխատում են 200-ը։