Հոկտեմբերի 9-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի օդում, հայտնել է երկրի ՊՆ-ն։
РБК-ի փոխանցմամբ՝ Բրյանսկի շրջանի վրա 24 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, ևս 13-ը ոչնչացվել է Ազովի ծովում։ Հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի շրջանում, երկուականը՝ Կուրսկի և Ռոստովի մարզերում, ևս մեկը՝ Կրասնոդարի մարզում։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գրել է, որ Կագալնիցկի շրջանում բեկորների անկման պատճառով լանդշաֆտային հրդեհ է տեղի ունեցել, որը մարվել է։
Կրասնոդարի երկրամասում հարձակման է ենթարկվել Շչերբինովսկի շրջանի Շաբելսկոյե գյուղում գտնվող մասնավոր տնային տնտեսությունը, կոտրվել են ապակիները, վնասվել է գազի խողովակը: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը մի քանի անգամ հայտնել է անօդաչու թռչող սարքերի որսալու մասին, զոհեր չեն գրանցվել։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է սեպտեմբերի 29-ից ի վեր գիշերային ամենազանգվածային հարձակումներից մեկի մասին։ Նշվում է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է 125 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում։