Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 134-ի

649

Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը ավելացել է 4-ով` հասնելով 134-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը նվազել է` հասնելով 5550 (նախորդ 5783 դիմաց), իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 281-ի (301-ի դիմաց): Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 26-ի: