Իրանի Մեջլիսի ղեկավար Ալի Լարիջանիի կորոնավիրուսի տեստը դրական է եղել:
Լարիջանիի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել, միայն նշվել է, որ նա մեկուսացված է:
Այս պահին Իրանի Մեջլիսի ղեկավարը կորոնովիրուսով վարակված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է երկրում։
Մարտի 2-ի դրությամբ Իրանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 50 հազար դեպք, որից 3160-ը ՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանում գրանցվել էր կորոնավիրուսից պաշտոնյայի առաջին մահը: Հիվանդության զոհ էր դարձել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։