Բրիտանական SAVANTA ընկերությունը հանրային հարցում է իրականացրել Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս մասին հայտնում է Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ իր պատվերով են ացկացվել հարցումները:
Կուսակցությունների վարկանիշն ըստ հարցման հետևյալն է՝
•«Վրացական երազանք» -36%,
•«Հանուն փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Դրոա», «Գիրչի») – 18%,
•«Միասնություն» («Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)-14%,
•«Գախարիան՝ Վրաստանի համար» -10%,
•«Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ» և «Քաղաքացիներ») – 8%:
Առաջին անգամ սոցհարցման ժամանակ ընդդիմադիրների առաջատարը ոչ թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է, այլ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», որի առաջնորդը «Մթավարի արխի» ՀԸ և «Ախալի» կուսակցության հիմնադիր Նիկա Գվարամիան է։
Նշենք, որ հարցումն անցկացվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում: