Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է Պաղեստինի նախարարին

1296

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմի հարցերով Պաղեստինի նախարար Ֆադի ալ-Հադմիին:

Նրան կասկածում են, որ Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում փորձել է Իսրայելի մայրաքաղաքում իրականացնել Պաղեստինի կենտրոնական իշխանությունների գործառույթները:

Ձերբակալված նախարարից առգրավվել են փաստաթղթեր և դրամական կանխիկ միջոցներ:

Ըստ ոստիկանության տարածած հայտարարության՝ ալ-Հադմիի գործունեությունը հակասում է Իսրայելի օրենսդրությանը: