Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը, այն է՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։
«Մենք հատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերն ասում է միայն ճշմարտությունը, և մենք այդպես ենք անում: Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- Hürriyet թերթին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։ Նախարարի խոսքով, «երկու կողմերի հոգնածությունը կարող է բերել նրան, որ 2025 թվականին նոր իրավիճակ ստեղծվի։
«Երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ հակամարտությունում պարտվեն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր եզրերի որոնումները շարունակվում են»,-ասել է Ֆիդանը։