Թուրքիայի նախագահ Ռ. Թ․ Էրդողանը, նոյեմբերի 6-ին ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության (TDT) գագաթնաժողովում, անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ ասելով.
«Հարավային Կովկասում 30-ամյա հակամարտությունից և անկայունության մթնոլորտից հետո դեպի խաղաղություն և կայունություն տանող ճանապարհի դռները բացվել են»։
Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կկարողանա «հաջողել» բանակցությունների սեղանին և խաղաղության պայմանագիր ստորագրելլ։