Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ շուտով կայցելի Թեհրան՝ Իրանի իշխանությունների հետ երկրի միջուկային ծրագիրը քննարկելու համար։
«Առաջիկա օրերին կլինեմ Թեհրանում, որտեղ նախատեսված են բանակցություններ ղեկավարության հետ։ Անհրաժեշտ են կոնկրետ առաջարկներ, որպեսզի բացատրեն ծրագրի ոչ այնքան հստակ կողմերը»,-La Stampa թերթին տված հարցազրույցում ասել է Գրոսսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ ելակետ կարող է լինել կա՛մ նախկին բազմակողմ համաձայնագիրը, կա՛մ նոր գործընթացը։
«Ես դեռ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր է այս հանդիպումների անցկացումը։ Որքան ժամանակն է անցնում, այնքան արագ են պտտվում Թեհրանի ցենտրիֆուգները, և ուրանը հարստանում է»,-ասել է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը։