Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին։
«Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը լիովին ձախողվել է: Մենք Թրամփի կառավարությանն առաջարկում ենք վերանայել իր սխալ քաղաքականությունը: Կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ (ԱՄՆ հնարավոր նոր սահմանափակումներին) և ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը՝ Իսլամական հեղափոխության բարձր իդեալներին համապատասխան»,-ասել է նա։