Վրաստանի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2025-ի հունվարին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ խորհրդարանն առաջիկայում կսկսի իր գործունեությունը, իսկ հունվարի սկզբին կանցկացվի նախագահի ընտրությունը։
Վրաստանում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան, որի կազմում, ըստ վրացական աղբյուրների, «կընդգրկվեն Վրաստանի խրհրդարանի, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները, ինչպես նաև ՏԻՄ ներկայացուցիչներ»։