Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր տեղեկատվական ծառայության ղեկավար Մուհամմեդ Աֆիֆի մահը, որը վրա է հասել Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ-Նաբաա շրջանի վրա իսրայելական ավիահարվածից։
«Մուհամմադ Աֆիֆը իր կամքով միացավ իր համախոհներին՝ մեծ նահատակ Հասան Նասրալլահին, ում նա սիրում էր հայր ասել»,-ասվում է «Հեզբոլլահ»-ի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Աֆիֆը գտնվել է այն շենքում, որտեղ տեղակայված էր Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության շտաբը, որի ուղղությամբ առնվազն երկու հրթիռային հարված է հասցվել։
Աֆիֆը կազմակերպությունը ղեկավարել է 2014թ.-ից։ Նա եղել է «Հեզբոլլահի» հիմնադիրներից և կազմակերպության նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի դաշնակիցը։ Աֆիֆը համակարգում էր Al Manar հեռուստաալիքի, Nour ռադիոկայանի և Al-Ahed News լրատվական պորտալի աշխատանքը, որոնք «Հըզբոլլահ»-ի խոսափողն էին։