Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը՝ անկախ նրանից, որ նախագահը և ընդդիմադիր պատգամավորները սահմանադրական հայց են ներկայացրել։ Ըստ Պապուաշվիլիի՝ չկա իրավական նորմ, որը 30 օրից ավելի դադարեցնում է նորընտիր խորհրդարանի աշխատանքը սահմանադրական հայցի պարագայում։
«Խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին… Մենք կհանդիպենք և կճանաչենք լիազորությունները, ուստի այս ամբողջ անհեթեթությունը, որ մենք լսում ենք, թե իբր նախագահի և պատգամավորների կողմից ներկայացված սահմանադրական պահանջները կարող են կասեցնել կամ ինչ-որ կերպ դանդաղեցնել ճանաչումը: Դա կա՛մ դա ասողների կրթության պակասն է, կա՛մ սաբոտաժ»,-ասել է Պապուաշվիլին: