Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 717-ի

1274

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից հայտնել են, որ ապրիլի 7-ին Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 76 դեպք է հայտնաբերվել։

Այս ընթացքում արձանագրվել է նաև մահվան մեկ դեպք։

Ըստ շտաբի՝ Ադրբեջանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 717 դեպք, որից 8-ը մահացել են, 44-ը՝ առողջացել։

Կորոնավիրուսով վարակակիրներից 665֊ը բժշիկների վերահսկողության ներքո են գտնվում։ Նրանցից 23-ի վիճակը ծանր է, 31-ինը միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։