Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն հրդեհը հաջողվել է մարել, հայտնում է HavaSosyalMedya ավիացիոն պորտալը։
«Հրդեհը բռնկվել է Սոչիից Անթալիա թռչող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Ենթադրաբար, այն սկսվել է շարժիչում։ Օդանավակայանի վերգետնյա ծառայություններն արագ սկսել են մարել հրդեհը»,- ասվում է հաղորդման մեջ:
Հստակեցվում է նաև, որ օդային նավահանգստում տեղի ունեցած միջադեպի պատճառով փակել են թռիչքուղին, որի վրա վայրէջք է կատարել ինքնաթիռը։