Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է խորհրդարանին ներկայացվելիք կառավարության նոր կազմը։ Կառավարության կազմում 3 փոփոխություն կա, փոխվել են արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարները։ Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան այլևս չեն պաշտոնավարի։
Վրաստանի նոր արտգործնախարարի պաշտոնում է ներկայացվել Մակա Բոճորիշվիլին, արդարադատության՝ Անրի Օխանաշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի՝ Դավիթ Սոնղուլաշվիլին։