Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է, որ Իրանում անվավեր են համարվում ադրբեջանական համալսարանների դոկտորական աստիճանը և բժշկական որակավորումները։
Համաձայն տարածված հայտարարության՝ Ադրբեջանի համալսարանները համաշխարհային վարկանշային համակարգերում ցածր դիրքեր են զբաղեցնում, ուստի այդ պատճառով Իրանը ճանաչում է դրանց միայն բակալավրի և մագիստրոսի մակարդակի կրթությունն՝ անվավեր համարելով դոկտորական աստիճանը և բժշկական որակավորումները։