Բաքվում ևս Իսրայելի դեսպանատունը փակվել է

1483

Հոկտեմբերի 30-ի առավոտյան ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսությունները։

Բաքվում Իսրայելի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Մենք ստիպված ենք փակել դիվանագիտական ներկայացուցչությունը՝  Իսրայելի ֆինանսների նախարարության պայմանավորվածությունները խախտելու և ի վնաս արարողակարգի միակողմանի գործընթաց սկսելու որոշման պատճառով»։

Նշենք, որ Իսրայելի դեսպանատների ու հյուպատոսությունների փակման պատճառն Իսրայելի արտգործնախարարության հայտարարած գործադուլն է: