Լիբանանի խորհրդարանը հունվարի 9-ին նիստ կանցկացնի՝ հանրապետության նոր նախագահ ընտրելու համար։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին այս մասին հայտարարել է նոյեմբերի 28-ի խորհրդարանի նիստի ժամանակ:
«Դա արդյունավետ կլինի, և մենք մեկամսյա ժամկետ ենք տվել մեր միջև կոնսենսուսի հասնելու համար»,-ասել է Բըրրին՝ նշելով, որ առաջիկա նիստին հրավիրելու է օտարերկրյա դեսպանների։
Լիբանանն առանց պետության ղեկավարի է այն պահից, երբ նախագահ Միշել Աունի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակվանից երկիրը ղեկավարվում է սահմանափակ լիազորություններով ժամանակավոր կառավարության կողմից: Կառավարման այս վակուումը կաթվածահար է արել բազմաթիվ պետական ինստիտուտներ, ներառյալ խորհրդարանը և վատթարացրել է երկրի առանց այն էլ ծանր տնտեսական և սոցիալական վիճակը:
Պառակտված խորհրդարանը անցած տարիների ընթացքում 12 նստաշրջան է անցկացրել՝ երկրի ղեկավար ընտրելու համար, որոնք բոլորն էլ ավարտվել են անհաջողությամբ: