Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արաղչին վերահաստատել է ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի կառավարությանը, ժողովրդին ու բանակին աջակցելու ԻԻՀ դիրքորոշումը։ Արաղչին ընդգծել է, որ դիմադրության ճակատի դեմ ահաբեկիչների այս գործողությունները նույն նպատակն են հետապնդում, ինչ ԱՄՆ ու Իսրայելի գործողությունները։ Իրանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Սիրիան կհաղթանակի ահաբեկիչների դեմ պայքարում։
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դիրքորոշման համար և ահաբեկչությունն արմատախիլ անելու համար ընդգծել տարածաշրջանի երկրների բազմակողմ ջանքերի կարևորությունը։ Ասադը նման զգայուն պայմաններում Իրանի ԱԳ նախարարի Սիրիա այցը շատ իմաստալից և Իրանի աջակցության ուղերձի ցուցիչ է անվանել։
Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Արաղչին ընդգծել է, որ թեև իրադրությունը ծանր է, բայց Ասադի քաջությունը հիացմունքի է արժանի։ Նա նշել է, որ Սիրիայի նախագահի հետ քննարկել են Սիրիային ցուցաբերվելիք Իրանի աջակցության մանրամասները։ Նա ընդգծել է, որ ահաբեկիչներին դիմադրություն ցույց կտրվի։ Դամասկոսից Արաղչին մեկնել է Անկարա։