Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ։
Այս մասին հայտննել է թուրքական մերձիշանականTürkiye թերթը։
Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Սիրիայի ղեկավարը 2 միջնորդի միջոցով բանակցությունների առաջարկ է ուղարկել թուրքական իշխանություններին։
«Մինչ այժմ Ասադը չի պատասխանել Թուրքիայի կողմից իրեն մեկնած ձեռքին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունների մասին։
Սիրիա հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ասադը իբր հրահանգել է պատվիրակություն ուղարկել Անթալիա՝ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար։ Sözcü թերթը հերքել է այս տեղեկությունը՝ վկայակոչելով թուրքական հետախուզական ծառայությունների աղբյուրները։