Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայից, մի քանի հոգի բերման է ենթարկվել։
Ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայի մեջտեղում կանգնած էր հատուկ նշանակության ջոկատը՝ թույլ չտալով ցուցարարներին վերադառնալ խորհրդարանի դիմացի տարածք, որտեղից կեսգիշերին մոտ ուժայինները նրանց դուրս են հանել։ Առավոտյան իրավապահները մնացած ցուցարարներին հրել են դեպի Ռուսթավելի մետրոյի կայարանը, որտեղ կառուցված էր հատուկ նշանակության ջոկատի հերթական շղթան։ Այն բանից հետո, երբ քաղաքացիները շրջագծով անցել են դեպի մետրո, անվտանգության ուժերը շտապել են նրանց հետևից և մի քանի հոգու բերման ենթարկել։
Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել է հերթական հակակառավարական բողոքի ակցիան, որը շարունակվել է ամբողջ գիշեր։ Արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։